Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կքանդի՞ արդյոք Նիկոլը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը

Կքանդի՞ արդյոք Նիկոլը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը
27.08.2025 | 15:31

Իհարկե՝ ոչ։ Ինքը հանձնելու մասնագետն է, քանդելու գործը իր ախպոր մասով է։ Բայց այստեղ հատկանշականը հուշահամալիրի ենթադրյալ վերանորոգման ձևի մեջ է. բաց, բրախած, քանդած-թափած քարերով, ասես բարձունքն արդեն գրավված է ադրբեջանցիների կողմից։ Դիտավորությամբ փնթի մոտեցում բոլորի աչքի առաջ, որ հերթական անգամ քայքայեն մարդկանց լարված նյարդերը, խախտեն հոգեկան աշխարհն ու հավելյալ սթրեսի ենթարկեն։

ՈՒ զարմանալին, որ հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը այն նույն մարդն է՝ Սաշուր Քալաշյանը, ով հենց հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։

Տեսնես պարոն Քալաշյանը ևս համակարծի՞ք է, որ հուշահամալիրը պետք է այդպես քանդել, քարերը այս ու այն կողմ գցել, ու օրերով թողնել այդ տեսքին։

Ախր սա պարզապես ինչ-որ խանութի շինարարություն չի, որ սենց փնթի մոտեցում ցուցաբերեն։Հուշահամալիրը մեր կոլեկտիվ ցավի մարմնավորումն է, իսկ նման «բաց-բրախած» տեսքը գործում է սիմվոլիկ մեսիջի պես․ թե՛ ներսի, թե՛ դրսի համար։ Ներսի՝ մարդկանց սրտում հուսալքություն և ցասում ծնելու, դրսի՝ ցույց տալու, որ հայերը նույնիսկ իրենց ցեղասպանության զոհերի հիշատակը չեն կարողանում պատշաճ վերանորոգել։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ